Գազի բալոնից արտահոսքը դադարեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը
Սեպտեմբերի 11-ին, ժամը 11.26-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի մոտակայաքում կայանված Օպել մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնից առկա է արտահոսք. արտահոսքը դադարեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները դադարեցրել են Օպել մակնիշի 34 RV 446 պետհամարանիշի (վարորդ՝ Տ. Հ.) ավտոմեքենայի գազի բալոնի արտահոսքը: