Գազի բալոնից արտահոսք` բռնկումով
Հունիսի 25-ին, ժամը 11.23-ին ահազանգ է ստացվել, որ Մարմարաշեն գյուղում` եկեղեցուն հարակից տանը տեղի է ունեցել գազի արտահոսք` հրդեհի բռնկումով:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.37-ին, մարվել` 11.44-ին:
Գ. Մ.-ին պատկանող խորդանոցում տեղի է ունեցել գազի 5 կգ-նոց բալոնից արտահոսք` բռնկումով, ինչից այրվել է գույքը (մոտ 4 քմ):