211652_close_icon
views-count2096 դիտում article-date 17:41 10-09-2016

Ամերիկյան պատժամիջոցների հետևանքով 2015 թ-ին Կուբան ունեցել է 4.6 մլրդ դոլարի կորուստ

ԱՄՆ-ի կողմից Կուբայի դեմ կիրառվող պատժամիջոցների հետևանքով Կուբան միայն 2015 թվականին կրել է մոտ 4.6 մլրդ դոլարի վնաս, հաշվել են կառավարությունը, հաղորդում է Reuters-ը։ «Մինչև հիմա պահպանվում է ԱՄՆ-ի կողմից Կուբայի շրջափակումը, ինչն էլ Կուբայի տնտեսական խնդիրների և զարգանալու հիմնական պատճառն է հանդիսանում»,-հայտարարել է Կուբայի ՆԳ նախարար Բրունո Ռոդրիգեզը։ Կուբայի կառավարությունը կոչ է արել ամերիկյան իշխանություններին ակտիվություն ցուցաբերել՝ պատժամիջոցային ճնշումը թուլացնելու ուղությամբ՝ կապված երկու երկրների միջև հարաբերությունների վերակարգավորման հետ։ Նշենքմ որ Կուբայի դեմ առևտրային պատժամիջոցները սահմանվել են 1959 թվականին։

Նմանատիպ նյութեր