Վերջին տասնամյակներում Հայաստանը կլիմայական ճգնաժամի հետևանքով ավելի քան 1,5 մլրդ դոլարի կորուստ է ունեցել
Կլիմայական ճգնաժամի հետևանքով, Հայաստանը վերջին տասնամյակների ընթացքում ավելի քան 1,5 մլրդ ԱՄՆ դոլարի կորուստ է ունեցել։
Այս մասին տեղեկանում ենք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակից:
ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը զգուշացնում է, որ եթե կլիմայի փոփոխության նկատմամբ հարմարվողականությանն աջակցելու ուղղությամբ գործողություններ չձեռնարկվեն, կբախվենք սովի աննախադեպ աճի վտանգին։