Բելառուսի ձեռնարկությունները Ռուսաստան կատարած արտահանումներից 900 մլն դոլարի կորուստ են ունեցել
Բելառուսի ձեռնարկությունները այս տարվա հունվար-փետրվար ամիսներին Ռուսաստան կատարած արտահանումներից ունեցել են 900 մլն դոլարի կորուստ: Ինչպես տեղեկացնում է «interfax.ru»-ն, այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Անդրեյ Կոբյակովը:
Կառավարության ղեկավարը հաստատել է երկրի մտադրությունները՝ իր ապրանքների մատակարարումներն ավելացնել այլ երկրներում, որպեսզի կախված չլինեն Ռուսաստան արտահանումից:
Մասնավորապես՝ իշխանություններն իրենց առջև խնդիր են դրել մինչև 5 մլրդ դոլարի հասցնել Հյուսիսային Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի երկրներ, Չինաստան, Հնդկաստան և Ինդոնեզիա մատակարարումները: