ԿԽՄԿ ներկայացուցիչները Բաքվում այցելել են ռազմագերի Արսեն Բաղդասարյանին
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները Բաքվում այցելել են գերի պահվող Արսեն Բաղդասարյանին: Այս մասին տեղեկացնում է ԿԽՄԿ Լեռնային Ղարաբաղի առաքելության տեղեկատվության բաժինը:
ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանը գերեվարվել էր 2014 թվականի դեկտեմբեր 26-ին: 2015 թվականի մայիսին Գյանջայի ծանր հանցագործությունների գործերով դատարանը նրան դատապարտել էր 15 տարվա ազատազրկման՝ դիվերսիոն գործողություններ կատարելու մեղադրանքով: