211652_close_icon
views-count2665 դիտում article-date 10:50 09-09-2016

«Քոչվորների համաշխարհային խաղերին» հայերի մասնակցությունը նախարարությունում լուրջ գործըթացների հիմք է տվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արդեն մի քանի օր է՝ լայն հնչեղության է ստացել «Քոչվորների համաշխարհային խաղեր» փառատոնին մեր երկրի մասնակցության փաստը: «Ժողովուրդը» զրուցեց ապորտի և երիտասարդության հարցերի նախարարի այլևս ժամանակավոր պաշտոնակատար Գաբրիել Ղազարյանի հետ։ [b]–Պարոն Ղազարյան, ինչպե՞ս կմեկնաբանեք այդ փառատոնին մեր մարզիկների մասնակցությունը։[/b] –Իրենց ֆեդերացիան ՀԿ է։ [b]–Բայց մի՞թե որևէ կերպ հնարավոր չէ վերահսկել, յուրաքանչյուր մեկը կարող է երկրի անունից գնալ և ինչ-որ քոչվորական մրցույթի մասնակցե՞լ։[/b] –Շատ բան են արել, իրենք գնացել են այնտեղ, ինչքան ես տեղեկություն ունեմ, այդ մարզաձևի աշխարհի առաջնությանը մասնակցելու, սրանք երևում է՝ համոզել են, որ այդ փառատոնին էլ մասնակցեն։ Հարցը դա չի, բայց չգիտեմ տեղյա՞կ եք, թե՞ չէ, որ մենք այսօր արդեն լուրջ գործընթաց ենք սկսել։ [b]–Ի՞նչ գործընթացի մասին է խոսքը։[/b] –Պաշտոնապես էլ եմ ասում, որպեսզի նման բաները իսպառ վերացնենք, արդարադատության նախարարության հետ համատեղ՝ օրենքի փոփոխություն ենք ներկայացնում կառավարություն, հետո՝ ԱԺ։ Հետո ինչ անենք՝ ՀԿ է, գնում են, Հայաստանն են ներկայացնում, դրոշ են բարձրացնում, հիմն է հնչում։ Տեսնելով այդ ամեն ինչը՝ մենք այդ օրենքի փոփոխությունն ենք նախաձեռնում։ Ի՛նչ է դա իրենից ներկայացնում, այսինքն՝ յուրաքանչյուր մարզական ՀԿ պարտավոր է տեղյակ պահել, և նույնիսկ եթե ինքը դուրս է մեկնում, մեր կողմից տվյալները տրվի դեսպանատուն, որ ինքը կարողանա մեկնել։ [b]–Փաստորեն պետք է նման աղմկոտ դեպք լիներ, որ նոր միայն սկսեիք այդ ուղղությամբ աշխատանք տանե՞լ։[/b] –Դա նոր չի, անցած տարվանից մենք գործընթացը սկսել ենք։ Այսինքն՝ փաստը եղել է, մենք տեսել ենք, արձանագրել ենք։ [b]–Այսինքն՝ նման դեպքեր Էլի՞ են եղել։[/b] –Էլի են դեպքեր եղել, որ գնացել են, մեզ տեղյակ չեն պահել, այնտեղ խնդիրներ են եղել։ Մեզ առանց տեղյակ պահելու գնում են այն ֆեդերացիաները, որոնք չեն ֆինանսավորվում պետական բյուջեից, ոչ օլիմպիական մարզաձևեր են դրանք։ Մասռեսթլիգի ֆեդերացիան երիտասարդ մարզաձև է, իրենց կողմից է ստեղծվել, այդ քոչվոր ցեղերի կողմից է ստեղծվել»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր