2430 դիտում
20:05 07-09-2016
Հայաստանի Հանրապետությունը Քոչվորների համաշխարհային խաղերին պաշտոնապես ներկայացված չէ
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշված է. «Արձագանքելով մամուլում շրջանառվող հրապարա-կումներին` հարկ ենք համարում նշել, որ Ղրղզստանում մեկնարկած Քոչվորների համաշխարհային խաղերին Հայաստանի Հանրապետությունը պաշտոնապես ներկայացված չէ:
Այդ մասին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը պաշտոնական նամակով (27.07.2016թ.) տեղեկացրել է խաղերի քարտուղարության մարզական համակարգող Բելեկ Ուսենբեկովին:
Միաժամանակ հայտնում ենք, որ խաղերի կազմակերպիչները դիմել են նաև ՀՀ առանձին մարզական ֆեդերացիաներին, և որոշ մարզիկներ, որպես անհատներ, իրենց նախաձեռնությամբ և իրենց ֆինանսական մջոցներով մեկնել են մասնակցելու այդ խաղերին՝ չտեղեկացնելով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը:
Պաշտոնապես հայտարարում ենք, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը շարունակելու է մարզաձևերի ֆեդերացիաների լիցենզավորմանն ուղղված նախաձեռնությունը՝ դրան տալով օրենքի ուժ, ինչը հնարավորություն կտա բացառել նմանատիպ ինքնագործունեությունը մարզաձևերի ֆեդերացիաների կողմից և ինքնակոչ մարզիկները կզրկվեն միջազգային մրցահարթակներում՝ որպես Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչ հանդես գալու հնարավորությունից», ասված է հայտարարության մեջ:
Նմանատիպ նյութեր
5496 դիտում
10:37 07-09-2016
Ովքե՞ր են Հայաստանի դրոշով մասնակցել Ղրղզստանում «Քոչվորների համաշխարհային խաղերին». «Ժողովուրդ»
Այս բաժնից
2515 դիտում
21:50 11-11-2024
Տիգրան Բարսեղյանը չի միանա հավաքականին
2614 դիտում
21:48 10-11-2024
Անկախ խոչընդոտներից FAF-ը և Red Eagles-ը լինելու են իրենց մշտական տրիբունաներում. ֆան ակումբներ
2521 դիտում
20:21 10-11-2024
Պատանի շախմատիստներն ավարտեցին ելույթներն աշխարհի առաջնությունում