2545 դիտում
16:51 08-09-2016
Մեկնարկել է «Վերնիսաժի» տարածքի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման ու բարեկարգման ծրագրի երկրորդ փուլը
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ մեկնարկած Գլխավոր պողոտայի «Վերնիսաժի» տարածքի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման ու բարեկարգման ծրագրով նախատեսված աշխատանքների առաջին փուլը հիմնականում ավարտված է:
Այսօր արդեն Վերնիսաժի աշխատակիցներն իրենց գործունեությունը ծավալում են ավելի բարեկարգ ու հարմարավետ պայմաններում: Առաջին փուլով նախատեսված աշխատանքների ավարտին զուգահեռ, արդեն իսկ մեկնարկել են նաև տարածքի բարեկարգման երկրորդ փուլի աշխատանքները, ինչի ավարտից հետո շուրջ 20 տարվա պատմություն ունեցող «Վերնիսաժը» կդառնա Երևանի այցեքարտերից մեկն ու լիարժեք կներկայացնի քաղաքային այս մշակույթը:
Նշենք, որ ներդրումային այս ծրագրի նպատակը՝ Նալբանդյան-Հանրապետության փողոցների միջանկյալ հատվածում Գլխավոր պողոտայի բարեկարգված այգու տրամաբանական շարունակությունը հանդիսացող Վերնիսաժի հատվածը ևս ներկայանալի ու հարմարավետ հանրային տարածք դարձնելն է: Քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում շուրջ 2000 տնտեսվարողների գործունեության կանոնակարգմանը զուգահեռ, «Վերնիսաժում» հարմարվետ պայմաններ կապահովվեն նաև զբոսաշրջության, լիարժեք հանգստի ու ժամանցի կազմակերպման համար:
Նմանատիպ նյութեր
7642 դիտում
22:20 11-04-2016
«Վերնիսաժի» տարածքի բարեկարգման և արդիականացման ծրագրով կստեղծվեն առավել հարմարավետ պայմաններ
1227 դիտում
17:33 19-04-2016
«Վերնիսաժի» տարածքի բարեկարգման նպատակով մեկնարկել են շինհրապարակի կազմակերպման աշխատանքները
Այս բաժնից
457 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում
709 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը