1363 դիտում
17:18 27-10-2016
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը ծանոթացել է Գլխավոր պողոտայի «Վերնիսաժի» տարածքի վերակառուցման աշխատանքների երկրորդ փուլի ընթացքին
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայցի ընթացքում հետևել է Գլխավոր պողոտայի «Վերնիսաժի» տարածքի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման ու բարեկարգման ծրագրով նախատեսված աշխատանքների երկրորդ փուլի ընթացքին:
Տարոն Մարգարյանը պատասխանատուների ուղեկցությամբ նախ շրջել և ծանոթացել է առաջին փուլով արդեն իսկ բարեկարգված հատվածում տնտեսվարողների գործունեության համար ստեղծված պայմաններին, զրուցել վերջինների հետ:
Իրենց գոհունակությունը հայտնելով «Վերնիսաժի» տարածքի վերակառուցման նախաձեռնության համար` տոնավաճառի աշխատակիցները նշել են, որ ծրագիրն իսկապես սպասված էր և կարևոր: Նրանք նաև հավելել են, որ վերակառուցման ծրագրի արդյունքում առևտուր իրականացնելու համար ապահովվել են քաղաքակիրթ ու հարմարավետ պայմաններ:
Երևանի քաղաքապետին ներկայացնելով երկրորդ փուլի աշխատանքների ընթացքը` պատասխանատուները նշել են, որ գործընթացն իրականացվում է սահմանված ժամանակացույցի համաձայն: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ամենօրյա հսկողության տակ պահել աշխատանքների ընթացքն ու որակի ապահովումը:
Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետի հանձնարարությամբ մեկնարկած Գլխավոր պողոտայի «Վերնիսաժի» տարածքի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման ու բարեկարգման ծրագրի ամբողջական ավարտից հետո շուրջ 20
տարվա պատմություն ունեցող «Վերնիսաժը» կդառնա Երևանի այցեքարտերից մեկն ու լիարժեք կներկայացնի քաղաքային այս մշակույթը: Քաղաքապետարան-մասնավոր հատված համագործակցության շրջանակում շուրջ 2000 տնտեսվարողների գործունեության կանոնակարգմանը զուգահեռ` «Վերնիսաժում» հարմարավետ պայմաններ կապահովվեն նաև զբոսաշրջության, լիարժեք հանգստի ու ժամանցի կազմակերպման համար:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
307 դիտում
17:28 23-12-2024
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին թույլ բուք է, տեղ-տեղ մերկասառույց
907 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
496 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում