BMW-ի թանգարանը տարեկան ունենում է ավելի քան 250․000 այցելու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
BMW-ի թանգարանի շինարարությունը ավարտվել է 1972 թվականի Օլիմպիական խաղերի ժամանակ։ 2004 թվականին փակվել է վերակառուցման պատճառով։
2008 թվականի հունիսի 21-ին կրկին բացվեց, այս անգամ շենքին ավելացվեց ևս մեկ նոր տաղավար, ինչի շնորհիվ թանգարանն ընդարձակվեց 5000 քառ. մետրով։ Հին ավտոմեքենաներից և մոտոցիկլներից բացի այստեղ ցուցադրվում են նաև ժամանակակից BMW մակնիշի մեքենաներ։
Թանգարանում ցուցադրում են BMW-ի բոլոր թողարկված ավտոմեքենաները և մոտոցիկլետները։ Թանգարանը տարեկան ունենում է ավելի քան 250․000 այցելու։ Այցելուների մեծ հոսք են ապահովում նաև BMW-ի գովազդները։