17665 դիտում
12:21 21-07-2017
Այս տարվա առաջին կիսամյակում համայնքային թանգարաններ է այցելել ավելի քան 31 000 այցելու
Յուրաքանչյուր քաղաքի պատմամշակութային կյանքի անբաժան մասն են կազմում թանգարանները՝ ներկայացնելով քաղաքի պատմությունը, մշակույթը, կենցաղն ու իհարկե՝ նշանավոր մարդկանց:
Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տուրիզմի բաժնից տեղեկացնում են, որ ընթացիկ տարվա առաջին 6 ամիսների ընթացքում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 5 թանգարաններն ունեցել են ավելի քան 31 000 այցելու, որից 8000-ը Երևան այցելած զբոսաշրջիկներն են՝ հիմնականում Ռուսաստանից, Իրանից, Գերմանիայից, Ֆրանսիայից, Մեծ Բրիտանիայից և ԱՄՆ-ից։
Համայնքային թանգարանների գրավչությունը բարձրացնելու և ավելի շատ այցելուներ ներգրավելու նպատակով թանգարանները պարբերաբար կազմակերպում են թեմատիկ միջոցառումներ, ցուցահանդեսներ, ինչպես նաև
ակտիվորեն ներգրավվում Թանգարանների միջազգային օրվա և «Թանգարանների գիշեր» միջոցառումներին:
Կ
արևորելով սոցիալական նշանակության ծրագրերը՝ համայնքային թանգարանները նաև անվճար այցեր են կազմակերպում մարզերի երեխաների, ուսանողների, տարեցների, զինծառայողների և բարեգործական ծրագրերի մասնակիցների համար:
Նմանատիպ նյութեր
5659 դիտում
13:23 08-09-2016
BMW-ի թանգարանը տարեկան ունենում է ավելի քան 250․000 այցելու․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
1586 դիտում
20:10 30-12-2021
Այս տարվա ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարանն ունեցել է 34 հազարից ավելի այցելու
Այս բաժնից
913 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
1348 դիտում
10:34 25-12-2024
«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»
802 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch