211652_close_icon

ԵԱՀԿ-ն շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Օմարի լեռնանցքում

views-count3156 դիտում article-date 15:38 06-09-2016
Սեպտեմբերի 7-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու Օմարի լեռնանցքում, տեղեկացնում են ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։ ԼՂՀ պաշտպանության բանակի դիրքերից դիտարկումն իրականացնելու են ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնական Գենադիե Պետրիկան /Մոլդովա/ և ԳՆԱՆ անձնական օգնական Սայմոն Թիլերը /Մեծ Բրիտանիա/: ԼՂՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնել աջակցել դիտարկման անցկացմանը և ապահովել ԵԱՀԿ առաքելության անդամների անվտանգությունը:

Նմանատիպ նյութեր