4558 դիտում
16:17 06-09-2016
Էրդողանն առաջարկել է անվտանգության գոտի ստեղծել Սիրիայում
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջարկել է անվտանգության գոտի ստեղծել Սիրիայի հյուսիսում, հաղորդում է Reuters գործակալությունը։
Առաջարկը, ինչպես տեղեկացնում է գործակալությունը, նա ներկայացրել է ԱՄՆ-ի ու Ռուսաստանի նախագահներին Չինաստանի Հանչժոու քաղաքում ընթացող G20-ի գագաթնաժողովի ժամանակ։
Նրա խոսքով՝ այդկերպ հնարավոր կլինի լուծել միգրացիոն ճգնաժամը։
Հիշեցնենք, որ թուրքական ուժերը Սիրիայի հյուսիսային հատվածում ռազմական գործողություններ են անցկացնում, ինչպես իրենք են նշում՝ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ, սակայն քրդական տարբեր կազմակեչպություններ հայտնել են, որ գործողությունների մեծ մասն ուղղված է հենց քուրդ զինյալների դեմ։
Նմանատիպ նյութեր
1273 դիտում
10:43 16-10-2014
Դավութօղլուն առաջարկել է անվտանգության գոտիներ ստեղծել Սիրիայում
1398 դիտում
15:36 30-01-2014
Պուտինը առաջարկել է ԵՄ-Ի ու Եվրասիական տնտեսական միության մեջ ազատ առևտրային գոտի ստեղծել
Այս բաժնից
760 դիտում
21:55 24-01-2025
Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ նավթի գների նվազեցումը կարող է նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին
745 դիտում
21:30 24-01-2025
Չինաստանի ԱԳ նախարարը և ԱՄՆ պետքարտուղարը հեռախոսազրույց են ունեցել
943 դիտում
21:09 24-01-2025
Պուտինը հայտարարում է Թրամփի հետ հանդիպելու ցանկության մասին