211652_close_icon
views-count1486 դիտում article-date 22:24 12-10-2015

ՀՀ դեսպան Ղազարյանը աշխատանքային այցով մեկնել է Լեհաստանի Սկիերնևիցե քաղաք

Հոկտեմբերի 9-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Էդգար Ղազարյանն աշխատանքայի այց կատարեց Լեհաստանի Սկիերնևիցե քաղաք: Այցի ընթացքում դեսպան հանդիպում ունեցավ Սկիրենևիցե քաղաքապետ Քշիշտոֆ Յաժջիկի հետ: Հանդիպման ընթացքում դեսպան Ղազարյանը նշեց, որ նմանօրինակ հանդիպումները կարող են լուրջ նախադրյալներ ստեղծել տարբեր ոլորտներում համագործակցության հետագա զարգացման համար: Հանդիպմանը քննարկվեցին նաև ապակենտրոնացված համագործակցության, ինչպես նաև քաղաքի Լեհաստանի գիտությունների Ազգային ակադեմիայի բուսաբանության և բուսաբուծության ինստիտուտի և Հայաստանի համապատասխան գիտական կենտրոնների միջև փոխգործակցության հնարավորություններն ու հեռանկարները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց նաև 2016 թվականի հունվարին քաղաքում «Հայկական օր» ծրագրի համատեղ հովանավորությունն իրականացնելու հարցում: Նույն օրը դեսպան Ղազարյանը հանդիպում ունեցավ Սկիերնևիցեի՝ 9 համայնքներ համախմբող շրջանային խորհրդի նախագահ Միրոսլավ Բելինայի և խորհրդի անդամների հետ:

Նմանատիպ նյութեր