211652_close_icon
views-count1068 դիտում article-date 15:42 05-09-2016

Վրաստանի վարչապետը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին և ծաղիկներ խոնարհել Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ: Այնուհետ Վրաստանի վարչապետն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացել ցուցադրությանը և գրառում կատարել թանգարանի պատվավոր հյուրերի հուշամատյանում: Գիորգի Կվիրիկաշվիլին նաև եղևնի է տնկել հուշահամալիրի Հիշողության պուրակում:

Նմանատիպ նյութեր