211652_close_icon
views-count5323 դիտում article-date 22:30 03-09-2016

ՕՐՎԱ ԵՐԳԸ․ «The Poet»․ Տիգրան Համասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Տիգրան Համասյանը ծնվել է 1987 թվականին Գյումրիում: Դեռ մանուկ հասակից շատ է սիրել երաժշտությունը։ Այդ հետաքրքրությունը նրա մոտ երկու տարեկանից է ծագել։ Երաժշտական գործիքները նրան ավելի էին գերում, քան խաղալիքները։ Յոթ տարեկանում ավելի է արտահայտվում նրա սերը ջազի նկատմամբ, իսկ կարևորագույն զբաղմունքներից մեկը դառնում ջազ լսելը։ Հետագայում Տիգրանի ծնողները տեղափոխվում են Երևան, և նա ավելի մեծ հնարավորություն է ունենում երաժշտությամբ լրջորեն զբաղվելու համար։ Ջազին ժամեր հատկացնելով՝ փորձում է գտնել ամենահոգեհարազատ տարրերն այդ բնագավառում։ Շուտով սկսում է ստեղծագործել, և տարիքի հետ էլ ավելի է մեծանում նրա սերն ու վարպետությունը։ Փառատոններից մեկի ժամանակ ֆրանսիացի ջազային դաշնակահար Ստեփան Կոչոյանը այնքան էր տպավորվել տղայի հրաշալի նվագով, որ հաջորդ տարի հրավիրում է Ֆրանսիա՝ մասնակցելու տարբեր համերգների։ Ֆրանսիայում մեծ հաջողությունների է հասնում և արժանանում հանդիսատեսի համակրանքին։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր