Անդրիաս Ղուկասյանը դադարեցրել է հացադուլը
Օգոստոսի 1-ից հացադուլ հայտարարած «Նոր Հայաստան հանրային փրկության ճակատի» անդամ Անդրիաս Ղուկասյանը քիչ առաջ դադարեցրել է հացադուլը:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից:
Հանրային կապերի բաժնի փոխանցմամբ՝ Անդրիաս Ղուկուսյանի առողջական վիճակը բավարար է:
Նշենք, որ Անդրիաս Ղուկասյանի հացադուլը տևեց 32 օր:
Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանը կալանավորված է հուլիսի 31–ին Սարի թաղում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։