Բաստիան Շվայնշտայգեր. Չէի սպասում, որ ամեն ինչ այսպես կանցներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը, որը Ֆինլանդիայի հավաքականի հետ ընկերական խաղում (2:0) վերջին անգամ հանդես եկավ Գերմանիայի հավաքականի կազմում, մեկնաբանել է իր հրաժեշտ ազգային թիմին:
«Շնորհակալ եմ բոլորին: Իմ համար դա մեծ պատիվ էր: Չէի սպասում, որ ամեն ինչ այսպես կանցնի, այսքան հրաշալի», ասել է Շվայնշտայգերը:
Շվայնշտայգերը Գերմանիայի հավաքականի կազմում հանդես է եկել 2004 թվականից: 32-ամյա կիսապաշտպանը հավաքականի կազմում մասնակցել է 121 հանդիպման և դարձել 24 գոլի հեղինակ: