Հայտնի ռեփեր Քրիս Բրաունը ձերբակալվել է հրազենի կիրառմամբ հարձակման մեղադրանքով
Լոս Անջելեսի ոստիկանությունը ձերբակալել է հայտնի երգիչ, ռեփեր Քրիս Բրաունին, ով հրազենով հարձակման փորձ է կատարել: Այս մասին հայտնում է Газета.Ru-ն:
Ոստիկանությունը խուզարկություն է անցկացրել ռեփերի տանը, այն բանից հետո, երբ մի աղջիկ հաղորդագրություն է տվել, որ երգիչը իրեն հրացանով սպառնացել է:
Սեփական առանձնատան մոտ իրավապահ մարմինների հետ մի քանի ժամ վիճաբանության մեջ գտնվելուց հետո նա բերման է ենթարկվել բաժին, որտեղից ազատ է արձակվել՝ 250 հազար դոլար գրավի դիմաց:
Երգիչի փաստաբան Մարկ Ջարագոսը Twitter-ի իր էջում շնորհակալություն է հայտնել երկրպագուներին՝ աջակցության համար և հայտնել, որ վերջինս ազատության մեջ է և իրեն լավ է զգում: