Հայաստանի ազգային հավաքականն անցկացրեց առաջին մարզումը Չեխիայում
Այսօր Չեխիայի Մլադա Բոլեսլավ քաղաքի «Մեստսկի ստադիոն» մարզադաշտում՝ Երևանի ժամանակով 21։15-ին, տեղի կունենա Չեխիա-Հայաստան ընկերական հանդիպումը:
Խաղից առաջ մեր հավաքականը մարզաադաշտում մարզում անցկացրեց: Հրավիրված բոլոր 23 ֆուտբոլիստները մասնակցեցին մարզմանը, որի ընթացքում մարզիչները փորձարկեցին մի քանի տակտիկական սխեմաներ։ Ֆուտբոլիստները նաև աշխատեցին հարվածների և ստանդարտ դիրքերի իրացման վրա։