Ուժգին փոթորիկ Գրոզնիում. կա 1 զոհ, 1 վիրավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս գիշեր ուժգին փոթորիկ է տեղի է ունեցել Չեչնիայի մայրաքաղաք Գրոզնիում: Այս մասին հայտնում է RBC-ն:
Քամին ու տեղացող կարկուտը ավիրվել են ավելի քան 70 շենքեր: Ըստ նախնական տեղեկությունների՝ կա 1 զոհ: Արտակարգ իրավիճակների նախախարարության մամլո ծառայությունը հաղորդել է, որ 21-ամյա աղջիկը մնացել է տան փլուզված պատի տակ: Կա նաև 1 վիրավոր:
Աղետը վնասել է հասարակական շինություններ, ծննդատներ, բազմաթիվ դպրոցներ, տասնյակ բնակելի շենքեր: Քամին շպրտել է շինությունների տանիքները:
Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ այսօր՝ օգոստոսի 28-ին, Գրոզնիում շարունակվելու են անձրևները, որոնք կուղեկցվեն ամպրոպով և ուժեղ՝ 20մ/վ արագությամբ քամիով:
Գրոզնիում, որտեղ, ըստ քաղաքապետ Մուսլիմ Խուչիևի՝ բնակելի տները հոսանքազրկվել են, ուժգին քամուց տապալվել են բազմաթիվ էլեկտրասյուներ, արմատախիլ են եղել հաստաբուն ծառեր՝ արտակարգ դրություն է հայտարարվել: