2722 դիտում
18:15 27-08-2016
«Իմ նպատակը աշխարհի բոլոր կողմերում Ձեզ միշտ հայ տեսնելն է». Հրանուշ Հակոբյան
Օգոստոսի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում հյուրընկալվեցին «Արի տուն» ծրագրի նախորդ տարիների մասնակիցները, որոնք ընդգրկվել էին ծրագրի ութերորդ փուլի ճամբարային օրերին:
Ողջունելով սփյուռքահայ երիտասարդներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանն ասաց. «Հուսով եմ՝ ծրագրի ավարտից հետո լավագույն հիշողություններով եք հեռացել և ավելի կապվել Ձեր Հայրենիքին: Այն տպավորությունները, որոնք ստացել եք շրջայցերի ընթացքում, օգնել են Ձեզ նոր ընկերներ և մտերիմներ ներգրավել ծրագրում: Հիշե՛ք, Ձեր բնակության վայրերում պետք է Մայրենիով խոսեք, քանի որ դա է ազգային դիմագծի և ինքնության պահպանման գրավականը: Իմ նպատակը աշխարհի բոլոր կողմերում Ձեզ միշտ հայ տեսնելն է»:
Նախարարը հետաքրքրվեց նրանց ձեռքերումներով, ուսումնական առաջընթացով, ապա կոչ արեց արժանապատիվ հայ մեծանալ և իրենց հետագա գործունեությամբ նպաստել Հայաստանի զարգացմանը:
Այնուհետև գերատեսչության ղեկավարը հորդորեց պատանիներին և աղջիկներին ծրագրի մասին կարծիքներ, առաջարկներ ներկայացնել՝ վստահեցնելով, որ հետամուտ են լինելու դրանց կյանքի կոչմանը:
Երիտասարդները նախարարին շնորհակալություն հայտնեցին՝ մեկ անգամ ևս նախորդ ճամբարային օրերի երանությունը վայելելու հնարավորության համար, ապա շեշտեցին, որ «Արի տուն» ծրագրից պահպանված հիշողություններն իրենց կյանքի մշտական ուղեկիցն են դարձել:
Անսալով նրանց տեսակետներին՝ նախարար Հրանուշ Հակոբյանը առաջարկեց արիտունցիների ակումբ ստեղծել, որը ծրագրի բոլոր մասնակիցների համար յուրատեսակ հավաքատեղի կդառնա Մայր Հայրենիքում:
Նմանատիպ նյութեր
1107 դիտում
18:35 22-06-2015
«Մեր նպատակը Երևանն ավելի կանաչապատ տեսնելն է». Տարոն Մարգարյան
8864 դիտում
18:33 28-02-2016
« Իմ տան դուռը միշտ բաց է եղել ու միշտ բաց կլինի, ես էլ եմ միշտ բաց եղել իմ նկարների պես». Մարտիրոս Սարյան
Այս բաժնից
880 դիտում
15:58 23-12-2024
«Հարյուրամյակի կին գործարար» մրցանակը շնորհվել է Ռոզա Ծառուկյանին
472 դիտում
15:46 23-12-2024
Fastex-ի աջակցությամբ կայացել է Harmony Meetup VI-ը՝ ձևավորելով Web3-ի ապագան Միջին Արևելքում
727 դիտում
14:51 23-12-2024
Դատախազությունն ընթացք է տվել Տարոն Չախոյանի գործողությունների վերաբերյալ Թագուհի Թովմասյանի հաղորդմանը