2297 դիտում
14:53 25-08-2016
Պուտինը ձգտում է համաշխարհային մակարդակով անկայունություն ստեղծել. Պ. Պորոշենկո
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն մեղադրել է ռուսական իշխանությունների Ուկրաինան զավթելու և այն ռուսական կայսրության մաս դարձնելու ցանկության մեջ, հաղորդում է BBC-ն։
CNN-ին տված հարցազրույցում նա նշել է, որ ՌԴ նախագահի նպատակն է նաև ողջ աշխարհում քաղաքական անկայունություն ստեղծելը։
«Պուտինին պետք չէ ոչ Դոնեցկը, ոչ էլ Լուգանսկը։ Նրան պետք է, որպեսզի ողջ Ուկրաինան դառնա ռուսական կայսրության մի մասը։ Նրանք ցանկանում են համաշխարհային անվտանգության ապակայունացում ստեղծել»,-ասել է Ուկրաինայի նախագահը։
Նշենք, որ օրեր առաջ հայտնի է դարձել, որ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են հանդիպել G20-ի շրջանակներում՝ քննարկելու համար Ուկրաինայում իրավիճակը։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1399 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1051 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1351 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը