6911 դիտում
15:41 22-09-2018
Եթե Իրանում լուրջ անկայունություն սկսվի, իսկ դրա հնարավորությունը մեծանում է, ապա Իրան-Արցախ սահմանը դառնում է ամենավտանգավորը. քաղաքագետ
Եթե Իրանում լուրջ անկայունություն սկսվի, իսկ դրա հնարավորությունը մեծանում է, ապա Իրան-Արցախ սահմանը դառնում է ամենավտանգավորը ու մարդկային նոր ռեսուրսներ են պետք այն պաշտպանելու, ինչպես նաև նոր դիրքերի կառուցելու համար։ Այս մասին Ֆեյսբուքի էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը:
«Այդ հատվածը արդեն կարող է օգտագործել Ադրբեջանը պաշտպանական դիրքերը շրջանցելու համար։ Հայաստանի հպարտ կառավարությունը հիմիկվանից պետք է այդ ուղղությամբ աշխատանքներ սկսի։
Եթե Իրանում անկայունություն սկսվի, այն երկար է տևելու, նաև տարբեր իսլամական զինված խմբավորումներ կարող են առաջանալ, համապատասխան հետևանքներով հանդերձ»,- գրել է քաղաքագետը։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/09/22/1105850/]տեղեկացրել էինք[/url], որ Իրանի Ահվազ քաղաքում զորահանդեսի ժամանակ ահաբեկչություն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել էր [url=https://www.presstv.com/Detail/2018/09/22/574848/Iran-Ahvaz-terrorist-attack]Press TV[/url] հեռուստաալիքը: Հեռուստաալիքի տվյալներով՝ անհայտ անձինք կրակ են բացել զորահանդեսի ժամանակ: Մահացել է մի քանի մարդ, զոհերի թիվը չի հստակեցվում:
Նմանատիպ նյութեր
23590 դիտում
22:04 04-12-2020
«Եթե ես լինեի, պատերազմ չէր սկսվի, երբեք չէր սկսվի»․ Ռոբերտ Քոչարյան
3372 դիտում
21:02 31-03-2016
Քրիստիան Կարեմբյո. «Ռեալը» չեմպիոնության շանսեր կունենա, եթե «Բարսելոնայում» համաճարակ սկսվի
Այս բաժնից
943 դիտում
21:56 21-12-2024
Ժաննա Անդրեասյանը այցելել է Ռոբերտ Ամիրխանյանի բնակարան՝ ևս մեկ անգամ շնորհավորելու կոմպոզիտորի 85-ամյակը
871 դիտում
21:34 21-12-2024
ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի տնօրենի հետ քննարկել է համագործակցության հարցեր
928 դիտում
21:13 21-12-2024
Զելենսկին ազատել է մի շարք երկրներում Ուկրաինայի դեսպաններին, նշանակել նորերին