ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը աշխատանքային այցով ժամանել է Թուրքիա։ Այդ մասին տեղեկացնուևմ է NTV հեռուստաալիքը։
ԱՄՆ-ի փոխնախագահը առաջին անձն է, ով Թուրքիայում հուլիսի կեսին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո այդ երկիր է ժամանում։
Ավելի վաղ Սպիտակ Տունը հայտարարել էր, որ Բայդենի՝ Թուրքիա այցելության ժամանակ քննարկման հիմնական թեման լինելու է ահաբեկչության դեմ պայքարը։
Այլ մանրամասներ չեն հաղորդվում։