ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի վարչապետ Վլադիմիր Գրոյսմանի հետ: Այս մասին հայտնում է TACC-ը:
Աղբյուրի պնդմամբ՝ փոխնախագահը զրույցում հայտարարել է Ուկրաինա այցելելու պլանների մասին:
Բայդենը դրական գնահատական է տվել առաջին 6 ամսում Գրոյսմանի գլխավորած կառավարության գործունեության արդյունքներին։
Նա նաև վստահեցրել է, որ Ուկրաինայի կառավարությանն ԱՄՆ-ի իշխանությունների աջակցությունը մնում է անփոփոխ։
Նախատեսում է, որ կողմերը կքննարկեն Ուկրաինայի բարեփոխումների գործընթացը, ինչպես նաև ԱՄՆ-ի օգնության հարցը։