Այսօր՝ ապրիլի 21-ին երկօրյա այցով Կիև է ժամանել ԱՄՆ-ի փոխնախագահ Ժոզեֆ Բայդենը:
Նախատեսվում է, որ նա հանդիպումներ կունենա ուկրաինական իշխանությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Ժոզեֆ Բայդենը հանդիպումների ժամանակ հնարավոր է հայտարարի Ուկրաինային տնտեսական ոլորտում օգնություն ցուցաբերելու մասին, հաղորդում է Ինտերֆաքս-ՈՒկրաինան: