Ռոնալդուն երկրպագուների քվեարկության արդյունքում ճանաչվել է բոլոր ժամանակների լավագույն խաղացողը
Իսպանական Marca պարբերականը իր ընթերցողների շրջանում հարցում է անցկացրել, թե ով է բոլոր ժամանակների լավագույն ֆուտբոլիստը:
Հարցման եզրափակիչում «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն գերազանցել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսիին. պորտուգալացու օգտին քվեարկել է 246 հազ. մարդ, արգենտինացու օգտին՝ 209 հազ.:
Եզրափակիչի ճանապարհին Ռոնալդուն շրջանցել է Պաոլո Մալդինիին, Զինեդին Զիդանին և Դիեգո Մարադոնային:
Մեսին շրջանցել է Ֆերենց Պուշկաշին, Ալֆրեդո դի Ստեֆանոյին և բրազիլացի Ռոնալդոյին:
Երրորդ տեղի համար պայքարում Ռոնալդոն ավելի շատ ձայն է հավաքել, քան՝ Մարադոնան: