211652_close_icon

Խոսեպ Գվարդիոլա. Չեմ կարող հերքել այն, ինչ բոլորն արդեն գիտեն

views-count7878 դիտում article-date 22:49 23-08-2016
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան հաստատել է «Բարսելոնայի» դարպասապահ Կլաուդիո Բրավոյի տեղափոխությունն իր թիմ: «Ես չեմ կարող հերքել այն, ինչ բոլորն արդեն գիտեն: Գործարքը դեռ ավարտված չէ: Հենց դա տեղի ունենա, ես կկարողանամ նրա հետ կապված բոլոր հարցերին պատասխանել», ասել է Գվարդիոլան: Նշենք, որ «Բարսելոնան» պաշտոնապես արդեն հաստատել է, որ «Սիթիի» հետ Բրավոյի տրանսֆերի շուրջ արդեն պայմանավորվածություն է ձեռք բերվել: Չիլիացին արդեն ժամանել է Մանչեսթեր, որտեղ օգոստոսի 25-ին պայմանագիր կկնքի անգլիական ակումբի հետ:

Նմանատիպ նյութեր