21859 դիտում
18:15 22-08-2016
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ-6) միջպետական ճանապարհի հիմանանորոգման ծրագիրն ընթացքի մեջ է
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ- 6) ճանապարհի շուրջ 90 կմ երկարությամբ հիմնական տարանցիկ մայրուղու հիմնանորոգման և վերակառուցման ծրագիրը ընթացքի մեջ է:
Մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված երեք կազմակերպություններ ստացել են պայմանագրերը կնքելու ծանուցումները։
Պայմանագրերը կնքելուց անմիջապես հետո կմեկնարկեն ճանապարհի հիմնանորոգման և վերակառուցման շինարարական աշխատանքները։
Հայտարարված մրցույթի արդյունքները Եվրոպական բանկի կողմից արժանացել են հավանության։
Հիշեցնենք, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ- 6) մայրուղու հիմնանորոգման և վերակառուցման ծրագիրը ֆինանսավորվելու է Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի կողմից, որի արժեքն է 101 մլն եվրո:
Ծրագրի նպատակն է հիմնանորոգել և վերակառուցել Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը Վրաստանի Հանրապետության հետ կապող Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման հիմնական տարանցիկ մայրուղին։
Նշենք, որ Վանաձոր - Ալավերդի - Վրաստանի սահման միջպետական ճանապարհն սկսվում է Վանաձոր քաղաքից, անցնում է ՀՀ Լոռու և ՀՀ Տավուշի մարզերի թվով 33 համայնքներով (167 419 ընդհանուր բնակչությամբ)` հասնում մինչև Բագրատաշենի սահմանակետ: Վանաձոր քաղաքի տարածքում կհիմնանորոգվի 6.7կմ, Վանաձոր-Ալավերդի հատվածում՝ մոտ 43.9 կմ, Ալավերդի քաղաքի տարածքում՝ 3.4 կմ, Ալավերդի-Վրաստանի սահման հատվածում՝ մոտ 36.3կմ ճանապարհ:
Նախագծով նախատեսված հիմնական շինարարական աշխատանքների ընթացքում կկատարվեն հողային պաստառի վերականգնման, անվտանգության էլեմենտների տեղադրման, ճանապարհային պատվածքի վերակառուցման և նորոգման աշխատանքներ։ Այդ ճանապարհահատվածում գտնվող 12 կամուրջներից երեքը կքանդվեն՝ փոխարենը կկառուցվեն նորը։ Ինը կամուրջներ կհիմնանորոգվեն. կիրականացվեն կարգավորիչ պատերի վերակառուցման, թռիչքային կառուցվածքի լայնացման, մայթերի կառուցվածքների փոխարինման, անվտանգության բազրիքների տեղադրման և այլ աշխատանքներ:
Ծրագրով նախատեսվում են նաև Վանաձոր - Ալավերդի - Վրաստանի սահման միջպետական ճանապարհին գտնվող երեք թունելների վերանորոգման և վերակառուցման աշխատանքներ: Ճանապարհի երկու թունելներում՝ անհրաժեշտ բարձրությունն ապահովելու համար, իրականացվելու են հատակի իջեցման, ինչպես նաև մայթերի, անվտանգության խորշերի կառուցման, ճակատային մասերի վերակառուցման, բետոնե պատերի հիմքերի լրացման, ասֆալտապատման, ներքին հարդարման, լուսավորության, անվտանգության բազրիքների տեղադրման և այլ աշխատանքներ:
Իսկ 30,579 կմ հատվածում գտնվող թունելն ամբողջությամբ կվերակառուցվի՝ ապահովելով թունելի լայնության և բարձրության համապատասխանությունը շինարարական նորմերով պահանջվող չափորոշիչներին: Բացի այդ, այստեղ կիրականացվեն նաև թունելի երեսպատման, մայթերի և անվտանգության խորշերի կառուցման, ասֆալտապատման, ներքին հարդարման, լուսավորության և անվտանգության համակարգի տեղադրման, նոր ճակատային մասերի, մերձթունելային հրապարակի և պատերի կառուցման և մի շարք այլ աշխատանքներ։
Շինարարական աշխատանքները նախատեսվում է ավարտել 32 ամսում:
Նշված ճանապարհահատվածում 2016թ. բարեկարգման և սպասարկման աշխատանքներ չեն իրականացվել, քանի որ այն հիմնանորոգվելու է։
Վանաձոր – Ալավերդի - Վրաստանի սահման միջպետական ճանապարհին նախատեսվող շինարարական աշխատանքներն աննախադեպ են։
ՀՀ կռավարության ու ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից դեռևս անցած տարի առաջնահերթ միջոցառումներ են ձեռնարկվել՝ ֆինանսական ներդրումներ ներգրավելու և այս խոշոր շինարարությունը սկսելու համար։ Ծրագիրը ֆինանսավորելու համաձայնություն է ձեռք բերվել Եվրոպական ներդրումային բանկի և Ասիական զարգացման բանկի հետ։
Շինարարական աշխատանքների իրականացման ընթացքում ճանապարհը փակվելու է։ Այդ նպատակով անցած տարի հիմնովին նորոգվել է Ստեփանավանով անցնող շրջանցիկ ճանապարհը։ Այդ ուղղությամբ այլ շրջանցիկ ճանապարհների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն։
[b]ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության լրատվական ծառայություն[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2890 դիտում
23:58 23-12-2024
Գեղարքունիքի և Կոտայքի մարզի որոշ հասցեներում ջուր չի լինի
865 դիտում
23:36 23-12-2024
Բանավեճի համար վիճելի թեմայի առկայություն է անհրաժեշտ․ ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակ
706 դիտում
23:09 23-12-2024
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստը կվարի Փաշինյանը