26670 դիտում
20:14 06-09-2016
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքներին օնլայն հետևում է Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արդեն 1 շաբաթից ավելի է, ինչ սկսվել են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ճանապարհի մոտ 90 կմ երկարությամբ հիմնական տարանցիկ մայրուղու հիմնանորոգման և վերակառուցման աշխատանքները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մրցույթի արդյունքներով հաղթող ճանաչված 3 կազմակերպությունների շինարարները կատարում են ճանապարհի մաքրման ու լայնացման, իսկ հետո՝ հիմնանորոգման աշխատանքներ։
Ծրագրի նպատակն է հիմնանորոգել և վերակառուցել Երևանը Վրաստանի հետ կապող Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման հիմնական մայրուղին։ Վանաձոր քաղաքի տարածքում կհիմնանորոգվի 6.7կմ, Վանաձոր-Ալավերդի հատվածում՝ մոտ 43.9 կմ, Ալավերդի քաղաքի տարածքում՝ 3.4 կմ, Ալավերդի-Վրաստանի սահման հատվածում՝ մոտ 36.3կմ ճանապարհ:
Աշխատանքները օպերատիվորեն և որակյալ կատարելու համար Կապի և տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի կարգադրությամբ հսկողություն է իրականացնելու «Հայավտոճան» ընկերությունը՝ տնօրեն Աշոտ Արշակյանի գլխավորությամբ:
Ճանապարհաշինարարները ասում էին. «Մենք երաշխավորում ենք որակը ու վստահ ենք, որ գոնե մի 30 տարի այս ճանապարհին չենք հանդիպի բռակ, խալտուրա ասֆալտի, ու վարորդները մեզ բարի կհիշեն, հուսանք»:
Լուսանկարները՝ Էդիկ Սիմոնյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 93+
93+
Նմանատիպ նյութեր
7500 դիտում
17:12 20-03-2017
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները շարունակվում են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
12802 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ