211652_close_icon
views-count1243 դիտում article-date 14:43 16-08-2016

Քննարկել ենք ռազմական կոալիցիոն շինարարությանը և ռազմաքաղաքական համագործակցության արդյունավետութան բարձրացմանը վերաբերող հարցեր. Ս. Օհանյան

Երևանում մեկնարկած ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների խորհրդի նիստից հետո ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդես եկավ հայտարարությամբ՝ պարզաբանելով քննարկված հարցերի շրջանակը: «Մեր հանդիպումների ձևաչափը յուրահատուկ հնարավորություն է՝ քննարկելու ակտուալ հարցերը՝ հաշվի առնելով ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը ՀԱՊԿ անդամ պետությունների տարածքում, այդ թվում՝ կովկասյան տարածաշրջանում, նաև հստակեցնել հետագա աշխատանքը համագործակցության ռազմական բաղկացուցչի զարգացման ուղղությամբ, ինչը և մենք արեցինք՝ համաձայն հաստատված օրակարգի»,- հայտարարեց նախարար Սեյրան Օհանյանը: Ըստ նրա՝ քննարկված հարցերի մի մասը վերաբերում է ռազմական կոալիցիոն շինարարությանը և ռազմաքաղաքական համագործակցության արդյունավետութան բարձացմանը, ՀԱՊԿ անդամ երկրների միրև փոխներգործակցության կատարելագործմանը, ինչպես նաև հակաօդային պաշտպանության ոլորտում գիտահետազոտական բազային հաստատությունների ստեղծմանը: Հիշեցնենք, որ նիստին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել ՀԱՊԿ անդամ պետությունների` Բելառուսի, Ղազախստանի, Ղրղըզստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի պաշտպանական գերատեսչությունների պատվիրակությունները, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան և ՀԱՊԿ Միացյալ շտաբի պետ, գեներալ¬-գնդապետ Անատոլի Սիդորովը: Հիշեցնենք, որ նիստն անցնում է ՀՀ նախագահությամբ: ՀՀ պաշտպանության նախարարի տեղեկացմամբ` հաջորդ հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերին, Երևանում:

Նմանատիպ նյութեր