5890 դիտում
12:01 06-03-2016
Ի հայտ են եկել վճարային քարտերի զեղծարար կրկնօրինակման այլ դեպքեր
ՀՀ բանկային համակարգում ի հայտ են եկել վճարային քարտերի զեղծարար կրկնօրինակման մի շարք դեպքեր ևս` այլ բանկերի վճարային համակարգերից: Տեղեկությունը հաստատեցին Հայաստանի ռեզիդենտ բանկերից մեկից:
Վտանգներից խուսափելու համար խորհուրդ է տրվում մինչև բանկերի բանկոմատներից կանխիկացման գործարքի իրականացնելը, ստուգել բանկոմատի վրա այլ արտաքին սարքավորումների բացակայությունը և միայն նոր իրականացնել
գործարք:
Նշենք, որ ամիսներ առաջ արձանագրվել էին դեպքեր, երբ բանկոմատների վրա տեղեադրվել էին արտաքին սարքեր, որոնք տեսաձայնագրում էին հաճախորդների «փին կոդերը», այնուհետև հանում դրամական հաշիվները:
Հիշեցնենք, որ օրերս զեղծարարության դեպքեր գրանցվեցին ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների նկատմամբ, երբ արձանագրված քարտային զեղծարարությունների հետեւանքով բանկի որոշ հաճախորդների հաշիվներից կորել էին դրամական միջոցներից:
Տարածած հաղորդագրության համաձայն՝ բանկն օպերատիվ եւ ամբողջ ծավալով ուսումնասիրել է խարդախությամբ կատարված բոլոր գործարքները, և հաշվի առնելով նաև այն, որ առաջիկայում հանգստյան և տոնական օրեր են, ամբողջությամբ փոխհատուցել է կորցված գումարները:
Բանկից կողմից բոլոր տեղեկությունները փոխանցվել են համապատասխան իրավապահ մարմիններին՝ «խարդախությունը կատարողներին գտնելու և պատժելու նպատակով»:
Նմանատիպ նյութեր
3482 դիտում
10:16 15-08-2016
ԱՄՆ-ի 20 խոշոր հյուրանոցներում տասնյակ հազարավոր վճարային քարտերի տվյալների «արտահոսք» է տեղի ունեցել
1951 դիտում
10:21 15-04-2015
Վարկերի մարում առաջարկող զեղծարար ընկերությունը շարունակում են գովազդել. ԿԲ-ն «լվացել է ձեռքերը». Առավոտ
Այս բաժնից
5371 դիտում
12:06 25-12-2024
Հետիոտնի կողմից արգելված վայրով ճանապարհն անցնելու պատիժը կխստացվի
922 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը