Թուրքիան մերժել է Հունաստանի հերթական պահանջը. Հյուսիսային Կիպրոսի տարածքից իր զորքերը չի հեռացնի
Թուրքական իշխանությունները մերժել են Հունսատսանի հերթական պահանջը և հայտնել, որ իրենց զորքերը չեն հեռացնի Հյուսիսային Կիպրոսի տարածքից: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով թուրքական լրատվամիջոցներին:
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը մերժել է հույն գործընկերների գրավոր դիմումը և նշել, որ առաջ քաշած պայմանները ստիպում են կասկածել Հունաստանի «անկեղծության» մեջ:
Ավելի վաղ Հունաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ կիպրոսական հիմնախնդրի լուծման համար Հյուսիսային Կիպրոսի տարածքից թուրքական զորքի դուրս բերումը նախապայման է: