Մխիթարյանն ու Պոգբան միասին ռեստորանում ընթրել են
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպաններ Հենրիխ Մխիթարյանն ու Պոլ Պոգբան թեպետ նոր են տեղափոխվել անգլիական ակումբ, սակայն արդեն հասցրել են ընկերական հարաբերություններ հաստատել:
Ֆուտբոլիստները միասին ընթրել են Մանչեսթերի ռեստորաններից մեկում, որտեղ նրանց ընկերակցել է Պոգբայի մայրը:
Ռեստորանում ընթրելուց հետո Մխիթարյանը, Պոգբան և վերջինիս մայրը տաքսիներով տուն են վերադարձել: