Արցախի նախագահը Շուշիում հանդիպել է «Արցախի երիտֆորում» ծրագրի մասնակիցների հետ
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն օգոստոսի 10-ին այցելել է Շուշիի շրջան եւ Հին շեն գյուղում հանդիպել <<Արցախի երիտֆորում>> ամենամյա ծրագրի մասնակից երիտասարդների հետ, տեղեկացնում է ԼՂՀ Նախագահի մամուլի վարչությունը։
Հանդիպման ընթացքում արծարծվել են Արցախի պետականաշինությանը, արտաքին եւ ներքին քաղաքական ոլորտներին, երիտասարդական քաղաքականությանը եւ մի շարք այլ բնագավառների վերաբերող հարցեր:
Երկրի ղեկավարը կարեւորել է նման միջոցառումների անցկացումը՝ նշելով, որ դրանք դրական ազդեցություն են ունենում երիտասարդների միջեւ համախմբվածության ամրապնդման, նրանց աշխարհայացքի զարգացման եւ ընդլայնման վրա: