211652_close_icon
views-count44637 դիտում article-date 19:24 09-08-2016

Արտակարգ դեպք Երևանում. փրկարարները մեծ դժվարությամբ վտանգավոր գոտուց դին տեղափոխեցին շտապօգնության մեքենա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` օգոստոսի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեել Երևանում: Ժամը 16:00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարգարյան 2-րդ նրբանցքի 1-ին շենքի մոտ գտնվող երկհարկանի շինության տանիքին դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նույն ահազանգը ստացվել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն: Նշված հասցել է ժամանել ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Ա. Մանասյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև թիվ 7 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հատուկ ճոպանների միջոցով իջեցրել են 78-ամյա Ամալյա Մարգարյանի դին, ով 5-րդ հարկից ընկել և մնացել էր 1 և 3-րդ հարկերի բնակարանների պատշգամբի տանիքին: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանի գլխավորությամբ: Տեղում աշխատել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր