Պայթյունի վտանգի պատճառով Վարշավայի օդանավակայանից 750 ուղևոր է տարհանվել
Վարշավայի Ֆեդերիկ Շոպենի անվան միջազգային օդանավակայանում ռումբի առկայության վտանգի պատճառով տարհանվել են հարյուրավոր ուղևորներ: Այս մասին հայտնում է TVN24 հեռուստաալիքը:
Օդանավակայանի անվտանգության ծառայությունը ժամանման սրահներից մեկում հայտնաբերել է ոչ ոքի չպատկանող ուղեբեռ:
Անմիջապես դեպքի վայր են ժամանել սակրավորները: Ահաբեկչության սպառնալիքի պատճառով տարհանվել է 750 ուղևոր, սակայն ռումբ չի հայտնաբերվել: