211652_close_icon
views-count3262 դիտում article-date 21:15 07-08-2016

Տոկիոյում անհայտ անձը Մոլոտովի կոկտեյլ է նետել մարդկանց ամբոխի մեջ. 15 հոգի հոսպիտալացվել է

Տոկիոյում անհայտ անձը բնակելի շենքի 3-րդ հարկից մադկանց ամբոխի մեջ Մոլոտովի կոկտեյլ է շպրտել: Այս մասին հայտնում է ТАСC-ը: Ըստ աղբյուրի՝ այրվող շիշը ընկել է մարդկանց մեջ, ովքեր հավաքվել էին մետրոյի կայարանի հարակից տարածքում և մասնակացում էին պարի փառատոնին: Ըստ ականատեսների՝ կրակի բարձրությւնը հասել է 5 մետրի: Դրսում գտնվող մադիկ ոտքերի այրվածքներ են ստացել: 15 տուժածների մեջ կան նաև երեխաներ՝ 1 և 6 տարեկան: Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու փրկարարները մարել են 3-րդ հարկի բնակարնում բռնկված հրդեհը և պարզել, որ այնտեղ բնակվող 60-ամյա տղամարդը ինքնասպանության փորձ էր կատարել:

Նմանատիպ նյութեր