1540 դիտում
09:13 11-09-2019
Սպառազինությունը՝ հայ-ամերիկյան օրակարգում. թեման նոր հարթության մեջ է․ «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, ԱՄՆ դեսպանությունում առաքելության ղեկավարի նորանշանակ տեղակալ Քրիստոֆեր Սմիթին և նորանշանակ ռազմական կցորդ, գնդապետ Սքոթ Մաքսվելին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ամերիկյան ռազմական երկկողմ գործակցությանն առնչվող հարցեր: Հանդիպման առիթը, ըստ երևույթին, նորանշանակ պաշտոնյաների՝ նախարարի հետ ծանոթությունն էր, սակայն գործնականում հայ-ամերիկյան ռազմական երկկողմ գործակցության թեման քննարկվում է հետաքրքիր մի ժամանակահատվածում: Խոսքը վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի ԱՄՆ կատարելիք այցին, որը սպասվում է սեպտեմբերի վերջին՝ ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի առիթով:
Հայաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ կլինի Հայաստանի վարչապետի և ԱՄՆ նախագահի հանդիպում, ինչի ուղղությամբ տարվում է դիվանագիտական աշխատանք: Կլինի այդ հանդիպումը հենց սեպտեմբերյան այցի ընթացքում, թե ոչ, պարզ չէ: Սակայն նկատելի է, որ հայկական կողմն աշխատում է Փաշինյանի ԱՄՆ այցի հայ-ամերիկյան օրակարգի ուղղությամբ, և Հայաստանի պաշտպանության նախարարի հանդիպումն ԱՄՆ դեսպանության փաստացի նշանակալի պատվիրակության հետ ուշագրավ է այդ համատեքստում:
Առավել ևս, որ, մասնավորապես, հայ-ամերիկյան ռազմական գործակցության թեման թավշյա հեղափոխությունից հետո հայտնվել է նոր հարթության վրա, դեռևս նախորդ տարի հոկտեմբերին Ջոն Բոլթոնի Հայաստան կատարած այցի ընթացքում արված հայտարարությունից հետո: ԱՄՆ նախագահի խորհրդականը հայտարարեց, որ Երևանը կարող է սպառազինություն ձեռք բերել ԱՄՆ-ից, որն ավելի բարձրակարգ է, քան ռուսական սպառազինությունը: Դրանից հետո, իհարկե, թեման չի առարկայացել, իսկ լրագրողների հարցերին ի պատասխան Հայաստանի թե՛ վարչապետը, թե՛ պաշտպանության նախարարը հայտնել են, որ չկա կոնկրետ առաջարկ:
Ունի՞ հայ-ամերիկյան ռազմական գործակցության ռազմա-տեխնիկական բաղադրիչը կոնկրետանալու միտում, թե՞ ոչ: Կա՞ այդ հարցը հայ-ամերիկյան երկխոսության օրակարգում և ինչ տեղ է գրավում դրանում: Այս հարցը, անշուշտ, բավականին ընդգրկուն է իր ռազմա-քաղաքական համատեքստով, ներառյալ և այն, որ հայ-ամերիկյան այդ երկխոսությունը կարող է բավականին ուշագրավ դիտվել ռուս-թուրքական ռազմա-տեխնիկական գործակցության աճի համատեքստում, որը հարուցում է Վաշինգտոնի դժգոհությունը: Դա այն դեպքում, երբ թուրքական կողմն արդեն խոսում է միջուկային զենքի իրավունքի մասին և պարզ չէ, թե արդյոք Անկարան արդեն իսկ այդ թեմա՞ն է ներառում Մոսկվայի հետ իր ռազմա-տեխնիկական գործակցության տիրույթ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2024 դիտում
17:22 16-11-2019
Ուկրաինայի հայ համայնքի հետ աշխատանքը՝ նոր հարթության վրա. Սինանյանը սկսել է հանդիպումների շարքը
Այս բաժնից
2818 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3973 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին