Մեդվեդևի հրաժարականի համար ստորագրահավաքն արդեն ունի 150 հազար ստորագրություն
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հրաժարականի համար նախաձեռնված ստորագրահավաքն արդեն ունի 150 հազարից ավելի ստորագրություն, հաղորդում է Gazeta.ru-ն:
Երեկ ուշ երեկոյից մինչև այս պահը ստորագրահավաքի տակ ստորագրել է ավելի քան 100 հազար մարդ:
Դ. Մեդվեդևը օգոստոսի 3-ին «Մտքերի տիրույթ» ֆորումի մասնակիցներին առաջարկել էր, որպեսզի ուսուցիչները, հանուն բարձր եկամուտի, փոխեն մասնագիտությունը, օրինակ, բիզնեսի ոլորտ մտնեն, ինչը դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել:
Մինչ այդ Financial Times թերթը գրել էր, որ Ռուսաստանում խորհրդարանական ընտրություններից հետո հնարավոր է՝ փոխվի կառավարության կազմը:
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն այդ լուրերն անվանել էր «գուշակություն՝ սուրճի բաժակով»: