slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել. բաժիններում նշանակվել են նոր ոստիկանապետեր
211652_close_icon

ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել. բաժիններում նշանակվել են նոր ոստիկանապետեր

views-count38347 դիտում article-date 10:42 05-08-2016
Այսօր՝ օգոստոսի 5-ին, ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Գասպարյանի հրամանով Արմեն Իսրայելյանը ազատվել է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Նոր Նորքի բաժնի պետ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Արթուր Հովհաննիսյանը նշանակվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ, ով մինչ այդ աշխատում էր ոստիկանության Արմավիրի բաժնի պետ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Արմեն Գասպարյանը նշանակվել է ոստիկանության Արմավիրի բաժնի պետ, ով մինչ այդ աշխատում էր ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ: ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի պետ է նշանակվել Գարիկ Ղուկասյանը, ով մինչ այդ աշխատում էր ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Արամ Հովհաննիսյանը ազատվել է ոստիկանության Շենգավիթի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Կենտրոնական բաժնի պետ: Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով Հրաչ Խոստեղյանը ազատվել է ոստիկանության Արաբկիրի բաժնի պետի պաշտոնից և նշանակվել ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ:

Նմանատիպ նյութեր