Brent նավթի գինը բարձրացել է մինչև 43.3 դոլար
Նավթի միջազգային գները անկումից հետո կրկին սկսում են բարձրանալ: Այդ են վկայում առևտրի տվյալները:
Intrfax.ru-ի փոխանցմամբ՝ Brent նավթի հոկտեմբերյան ֆյուչերսների արժեքը Լոնդոնի Ice Futures բորսայում բարձրացել է 0.47 տոկոսով և 1 բրելի դիմաց կազմել 43.30 ԱՄՆ դոլար:
WTI տեխասյան նավթի սեպտեմբերյան ֆյուչերսների արժեքը ՆՅու Յորքի NYMEX բորսայում բարձրացել է 0.69 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 41.11 ԱՄՆ դոլար:
ՄԱՆ-ի նավթի պաշարները վերջին շաբաթվա ընթացքում ավելացել են 1,41 մլն բարելով, չնայած փորձագետները կանխատեսել էին ընդամենը 900 հազար բարելի ավելացում: