211652_close_icon

Ծաղկային ձևավորումները մայրաքաղաքը կզարդարեն մինչև խոր աշուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count6214 դիտում article-date 23:17 02-08-2016
Արդեն մի քանի տարի է, ինչ մայրաքաղաքի գլխավոր ու երկրորդական փողոցներում, բակային տարածքներում, այգիներում ու պուրակներում անցորդների աչքին են զարնում սեզոնային հազարավոր ծաղիկները: Զուգահեռաբար, քաղաքի տարբեր հատվածներում տեղ են գտնում նաև մետաղական հիմքով ծաղկային ձևավորումները, որոնց թիվը այս տարի շուրջ 100-ի է հասնում: Ընդ որում, ծաղիկները մի մասը հենց տեղում՝ Երևանում է աճեցվում: Դրանք մեր եղանակային պայմաններին հարմարեցված, կենսունակ ու երկարադիմացկուն ծաղիկներ են, որոնք վարչական շրջանների համապատասխան բաժինների կողմից գրեթե ամեն օր խնամվում ու ջրվում են: Ծաղկային ձևավորումները մայրաքաղաքը կզարդարեն մինչև խոր աշուն: [b]Երևանի քաղաքապետարան[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+

Նմանատիպ նյութեր