211652_close_icon

Մայրաքաղաքը կզարդարեն շուրջ 2 միլիոն ծաղիկներ

views-count7639 դիտում article-date 21:17 23-05-2017
Մայրաքաղաքի ծաղկային տարածքների համալրման գարնանային ծրագրի համատեքստում մայիսի 5-ից մեկնարկել են երևանյան այգիների, պուրակների ու փողոցների կանաչ գոտիների ծաղկապատման աշխատանքները: Շուրջ 2 միլիոն ծաղկասածիլներից 1,2 միլիոնը մայրաքաղաքի փողոցներ են տեղափոխվել Երևանի քաղաքային ջերմատնից: Այս ուղղությամբ գարնանային փուլի աշխատանքները կավարտվեն հունիսի 15-ին: Նշված ժամանակաշրջանն ամենաարդյունվետն է ծաղիկների տնկման և դրանց կպչողականությունն ապահովելու համար:

Նմանատիպ նյութեր