8190 դիտում
17:14 02-08-2016
Միայնակ Գայլին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 218 և 235 հոդվածներով
«Սասնա ծռեր» խմբի անդամ Արայիկ Խանդոյանին՝ Միայնակ Գայլին, առաջադրվել է մեղադրանք՝ Քրեական օրենսգրքի 218 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 235 հոդվածի 3-րդ մասով: Դրանք են` պատանդ վերցնելը և ապօրինի զենք- զինամթերք ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը:
Այս մասին հայտնեց Արայիկ Խանդոյանի փաստաբան Արայիկ Պապիկյանը:
Ըստ նրա` իր պաշտպանյալը գտնվում է Վաղարշապատի ձերբակալված անձանց պահման վայրում, առողջական խնդիրներ չունի:
Հիշեցնենք նաև, որ Ոստիկանության պարեկապահակային գունդը հուլիսի 17-ից գրաված «Սասնա ծռեր» զինված խումբը հուլիսի 31-ին՝ ժամը 20։00-21։00-ի սահմաններում վայր է դրել զենքը և հանձնվել իրավապահներին։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
751 դիտում
13:25 16-01-2025
Ֆասթ Բանկը վերաբրենդավորել է Շենգավիթ համայնքի մասնաճյուղը (տեսանյութ)
733 դիտում
13:13 16-01-2025
Կառավարությունը դադարեցրեց Փարաքարի ավագանու լիազորությունները. համայնքում արտահերթ ընտրություն կլինի
1168 դիտում
13:07 16-01-2025
Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի նախկին պետ Արշակ Հակոբյանն արդարացվել է․ դատախազությունը բողոք կներկայացնի