1920 դիտում
09:18 02-08-2016
Հունիսին արտերկրից ուղարկված մասնավոր տրանսֆերտների ծավալը 17 տոկոսով պակասել է. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալներով այս տարվա հունիսին արտերկրից ուղարկված մասնավոր տրանսֆերտների ծավալը կազմել է 38.6 միլիարդ դրամ։ Դա 8 միլիարդ դրամով կամ 17 տոկոսով պակաս է, քան անցած տարվա հունիսին։
Իսկ այս տարվա առաջին կիսամյակում մասնավոր տրանսֆերտների ծավալը (զուտ ներհոսքի) կազմել է 122.6 միլիարդ դրամ, անցած տարվա 158.4 միլիարդ դրամի դիմաց։ Կիսամյակի կտրվածքով նվազումը 22.6 տոկոս է: Մասնավոր տրանսֆերտների նվազումը արձանագրվում է 2-րդ տարին անընդմեջ և ուղղակիորեն հանգեցնում ՀՀ բնակչության գնողունակության նվազմանը։ Խնդիրն այն է, որ տարեկան կտրվածքով մասնավոր տրանսֆերտների ծավալը համեմատելի է ՀՀ պետբյուջեի ծախսերին և հսկայական նշանակություն ունի ՀՀ սոցիալ-տնտեսական կյանքի վրա։ Տրանսֆերտների այսպիսի նվազման հիմնական պատճառը ՌԴ տնտեսության վիճակն է: Ուշագրավ է, որ կայուն միտում Է դրսևորում Հայաստանից գումարների արտահոսքի աճը։ Այս տարվա առաջին կիսամյակում կրկին մասնավոր տրանսֆերտների տեսքով ՀՀ-ից դուրս է արտահոսել ավելի քան 178 միլիարդ դրամ, անցած տարվա 167 միլիարդ դրամի փոխարեն»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
1037 դիտում
10:42 01-07-2015
Տարվա առաջին 5 ամիսներին մասնավոր տրանսֆերտների ծավալը 40 տոկոսով պակաս է անցած տարվա նույն ցուցանիշից. ՀԺ
1123 դիտում
09:35 01-10-2014
ՌԴ-ից փոխանցվող մասնավոր տրանսֆերտների ծավալը նվազել է 10 %-ով. աղքատությունը խորանում է. ՀԺ
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3235 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը