104912 դիտում
23:25 01-08-2016
ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ Արցախից. ապագա նորակոչիկ առյուծ-զինվորները Մարտակերտի եկեղեցում կատարեցին Տերունական աղոթք. ՄԱՍ ԱՌԱՋԻՆ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հուլիսի 31-ին, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Մարտակերտի զորամասի նորակոչիկներն այցելեցին Մարտակերտի եկեղեցի, որտեղ 1 րոպե լռությամբ հարգեցին քառօրյա պատերազմում զոհված հերոս առյուծ-տղերքի հիշատակը, որից հետո կատարեցին Տերունական աղոթք և մոմավառություն:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում նորակոչիկները ասում էին. «Մենք շարունակելու ենք առյուծ տղերքի գործը և նրանց նման անառիկ ենք պահելու Հայաստանի սահմանները, իսկ եթե թշնամին փորձի ոտնձգություններ կատարել Արցախի ու Հայաստանի սահմանների նկատմամբ, ապա արժանի հակահարված է ստանալու, ինչպես ժամանակին ազերի թափթփուկներին լռեցրեցին Արցախի պաշտպանության բանակի սպան ու ժամկետային զինծառայողը: Մենք մեր ծառայությամբ ապացուցելու ենք, որ մենք միասնական ենք, մեկ բռունցք ենք ու մեր ծնողները, հարազատները, բարեկամներն ու ընկերները հպարտանալու են մեզանով»:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 228+
228+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2221 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)