«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը մեկնաբանել է «Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբայի հնարավոր տեղափոխությունը «Մանչեսթեր Յունայթեդ»` 110 մլն եվրոյի դիմաց:
«Եթե 100 միլիոնով խաղացող եք գնում և նա վնասվածք է ստանում, ապա հաշվեք, որ այդ փողերը ջուրն ընկան, քանի որ ֆուտբոլը թիմային մարզաձև է:
Իհարկե, բոլորն էլ ցանկանում են լավագույն խաղացողներին հրավիրել, բայց հաջողության համար նախևառաջ պետք է թիմ կառուցել:
Մյուս թիմերը կարող են տոննաներով փող ծախսել և լավագույններին բերել, բայց ես ցանկանում եմ այլ կերպ վարվել: Եթե նույնիսկ այդպիսի փողեր ունենայի, ես դրանք այլ կերպ կծախսեի», ասել է Կլոպը: